Հարյուրավոր բրիտանացիներ անօթևան են մնացել ուժեղ ջրհեղեղների պատճառով![]() 23 դեկտեմբերի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով առաջացել են վերջին 50 տարվա ընթացքում ուժեղ ջրհեղեղներ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել Սուրբ Ծնունդի նախօրեին լքել իրենց տները, հաղորդում է Daily Mail-ը: Ավելի քան 200 հոգի ստիպված են եղել լքել իրենց տները Քորնուոլ կոմսության Լոսթուիթիել քաղաքում ջրի մակարդակը բարձրանալու հետևանքով: Դևոն կայսրությունում տարհանվել են հարյուրավոր մարդիկ: Երկրի հիմնական երկաթուղային ընկերությունները հաղորդել են երկրի հարավ-արևմուտքում երթևեկության խափանումների մասին և խնդրել ուղևորներին զերծ մնալ ուղևորություններից: Ներկա պահին շրջակա միջավայրի հարցերով գործակալությունը հրապարակել է ավելի քան 200 նախազգուշացումներ ողջ երկրում ջրհեղեղների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |