Նարեկացի արվեստի միության ժողգործիքների համույթը թողարկել է երկրորդ ձայնասկավառակը![]() 24 դեկտեմբերի 2012 - 10:28 AMT PanARMENIAN.Net - 2012 թ-ը Նարեկացի արվեստի միությունը եզրափակում է երաժշտական նոր ալբոմի` «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի (Գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյան) «Վերածնունդ» ձայնասկավառակի թողարկմամբ: Ինչպես հայտնում է միության մամուլի ծառայությունը, այն համույթի երկրորդ սկավառակն է: Այն թողարկվել է համույթի` հոկտեմբերին Գերմանիայի մի շարք քաղաքներ կատարած համերգային շրջագայությունից առաջ: Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա այսօր` միության դահլիճում: Շնորհանդեսին համույթը հանդես կգա նոր ալբոմում տեղ գտած աշուղական, ժողովրդական, ազգագրական երգերի, հայ հոգևոր երաժշտության և հայ դասական ստեղծագործությունների փոխադրումների կատարումներով: Ձայնասկավառակի ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |