«Սփյուռք» ամառային դպրոցին նախատեսված 72 սփյուռքահայի փոխարեն մասնակցել է 131 հոգի![]() 24 դեկտեմբերի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Սփյուռք» ամառային դպրոցին նախատեսված 72 սփյուռքահայի փոխարեն մասնակցել է 131 հոգի: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Դպրոցը հիմնվեց Երևանի պետական համալսարանի հետ համատեղ՝ որպես մնայուն ծրագիր: Մասնակիցները 13 երկրներից էին, և հույս ունենք, որ դպրոցը կդառնա մշտական գործող կրթական կենտրոն»,- նշեց նա: Անդրադառնալով 2012թ. սփյուռքի նախարարության կողմից իրականացված այլ ծրագրերին՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց նաև «Արի տուն» ծրագիրի կարևորություն՝տեղեկացնելով, որ այն անցկացվեց 8 փուլով, որոնց մասնակցեցին աշխարհի ավելի քան 30 երկրների 940 պատանիներ և երիտասարդներ: «Հաջորդ տարի պատրաստվում ենք մոտ 1000 մասնակիցների ընդունել»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով Սփյուռքի առանձնահատկությունները՝ նախարարությունը ծրագրեր է կազմել ըստ տարածաշրջանների»՝ Լատինական Ամերիկայի, ԱՊՀ երկրների, Իրաքի և այլ երկրների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |