Ֆինանսների նախարարությունը լուրջ փոփոխություններ չի ակնկալում Հայաստանի աղքատության ցուցանիշում

Ֆինանսների նախարարությունը լուրջ փոփոխություններ չի ակնկալում Հայաստանի աղքատության ցուցանիշում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 35,1 տոկոս, սակայն տարեվերջին այդ ցուցանիշը կրճատվեց 2-3 տոկոսով: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Աղքատության ցուցանիշի գծով լուրջ փոփոխություններ չեն լինի»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը, ապա, նախարարի խոսքով, այս տարի այդ ցուցանիշն ավելացել է 0,6 տոկոսով` ապահովելով վերջին չորս տարիների ընթացքում ամենաբարձր աճը` ավելի քան 20 տոկոս: Միաժամանակ, նա հավելել է, որ 2013-ի համար հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 20.66 տոկոսի մակարդակում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---