Փիրուզ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի պաշտոնում

Փիրուզ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի պաշտոնում 4 տարի ժամկետով: Որոշումը միաձայն ընդունվել է Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը անկախ կառավարմամբ կառույց է, որի հիմնադիրը ՀՀ ԿԲ-ն է: Գրասենյակը ստեղծվել է ՀՀ «Ֆինանսական հաշտարարի» մասին օրենքի համաձայն, որն ընդունվել է 2008թ. հունիսի 17-ին: Իր պրոֆեսիոնալ գործունեությունը գրասենյակը սկսել է իրականացնել 2009թ. հունվարի 24-ից: Ֆիանսական հաշտարարի ծառայություններն անվճար են:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---