Արտակ Զաքարյան. Հայ-թուրքական արձանագրություններն արխիվ ուղարկել պետք չէ![]() 24 դեկտեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական միությանը և Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացները չեն հակասում իրար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը համոզված է, որ այս երկու կառույցները փոխլրացնում են միմյանց: Արտակ Զաքարյանն անդրադարձավ ԼՂ հիմնախնդրում այս տարի ունեցած ձեռքբերումներին. «Մեր դիրքորոշումներն այս տարի ավելի ընկալելի էին միջազգային հանրության համար»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններն, Արտակ Զաքարյանն ասում է, որ դրանք արխիվ ուղարկել պետք չէ.« Հայաստանը հետևելու է գործընթացներին, դա ավելի նշանակալի խնդիր է Թուրքիայի համար, որն այդ հարցը կապում է երրորդ երկրի դիրքորոշման հետ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |