2012թ. Ադրբեջանը հրադադարը խախտել է ավելի քան 16.000 անգամ![]() 24 դեկտեմբերի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - 2012թ. ՀՀ ԶՈւ առաջադրված բոլոր խնդիրները բարձր մակարդակով է կատարել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով1 մարտունակության բարձրացման ոլորտում հայկական զինուժի ձեռքբերումները հակառակորդին զսպող գործոնն են: Այս ուղղությամբ 2012-ին ձեռնարկված քայլերից էին ՀԱՊԿ, հրամանատարաշտաբային զորավարժություննեը: «2012 թվականին գրանցվել է հրադադարի խախտման ավեի քան 16.000 դեպք: 2011-ին հրադադարը 12.000 անգամ էր խախտվել, 2010-ին` 7.300: Միջին և փոքր տրամաչափի դիպուկահարներից` 3000 անգամ, մեծ տրամաչափի դիպուկահարներից` 350-400 անգամ: Մենք 10 անգամ քիչ ենք պատասխան կրակ բացելել, - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Պատասխանելով Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության չեզոքացման գործում Հայաստանի պաշտպանության նախարարության մասնակցության մասին հարցին` Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ քարոզչության կանխումը ՊՆ առաջնային խնդիրը չէ: «Մեր գործը զենքը ձեռքներիս հարենիքը պաշտպանելն է: Սակայն որոշակի աշխատանք տարվում է, որպեսզի ճշմարտությունը ստվերում չմնա: Խոսքը որոշ զինատեսակների մասին տարածվող խեղաթյուրված փաստերի մասին է: Այն բոլոր դեպքերում, երբ ադրբեջանական կողմը նենգորեն անցնում է լկտիության սահմանը, մենք միջամտում ենք», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |