ԱՐԵՎՄՏՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ ԿԱՌՈՒՑԵԼ

PanARMENIAN.Net - Արեւմտյան փորձագետները նպատակահարմար են համարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցել մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջմունքը բավարարելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գեւորգյանը: Նրա խոսքերով` այդպիսի եզրակացություններ են արել «Փի Էյ Կոնսալտինգ գրուպ» միջազգային ընկերության մասնագետները, որոնք ՀՀ Էներգետիկայի նախարարությանը ներկայացրել են երկրի էներգետիկայի զարգացման զեկույցի` ատոմային էլեկտրակայանին վերաբերող մասը: Նոր էներգաբլոկի շինարարությունը շահավետ է այնպիսի էներգապաշարների թանկացման կանխատեսման հաշվառմամբ, ինչպես նավթն ու գազը, նշել է Ա.Գեւորգյանը: Ընդսմին նա ավելացրել է, որ բլոկի արժեքը գնահատվում է մեկ միլիարդ դոլար, ինչը այդ նախագիծը շատ թանկ է դարձնում Հայաստանի բյուջեի համար, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---