«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն այսուհետ ավելի հաճախ հանդես կգա մամուլի ասուլիսներով![]() 25 դեկտեմբերի 2012 - 09:19 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ առանձին ասուլիս չի հրավիրել ու լրագրողների հետ նման ձևաչափով չի շփվել: Սա ուշագրավ է այն առումով, որ նա իր բոլոր գործողություններում, անգամ հագուկապով փորձում է նմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը տարեկան առնվազն մեկ անգամ մեծ ասուլիս է անցկացնում: Ինչո՞ւ Ս. Սարգսյանն ասուլիս չի հրավիրում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանել է. «ՀՀ նախագահը պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես վերջին տարիներին, մի քանի տասնյակ ասուլիսներ ու հարցազրույցներ է ունեցել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ: Նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` կարծում եմ ասուլիսներն և հարցազրույցներն ավելի հաճախակի կլինեն»: Թերթը ավելացնում է, որ նշված ասուլիսները տեղի են ունեցել օտարերկրյա հյուրերի հետ, և դրանց ընթացքում մեկ-երկու «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցի ներկայացուցչի է հնարավորություն ընձեռնվել հարց տալու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |