Լևոն Ջուլֆալակյան. Գոհ եմ 2012-ին իմ ըմբիշների ելույթներից

Լևոն Ջուլֆալակյան. Գոհ եմ 2012-ին իմ ըմբիշների ելույթներից

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2012թ իր թիմի համար հաջող էր:

«Իհարկե, եթե Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճեինք, ապա հաջողությունն ավելի վառ և ակնհայտ կլիներ: Սակայն արծաթն ու բրոնզն էլ, կարծում եմ, վատ արդյունք չէ: Մեր հավաքականը մեդալներ է նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում և միջազգային այլ մրցաշարերում, և ես գոհ եմ»,-ասել է Ջուլֆալակյանը:

Մարզչի խոսքով, 2013-ին գլխավոր թիմի հետ կսկսեն մարզվել նաև երիտասարդ ըմբիշները, որոնք կպայքարեն հավաքականում տեղ ունենալու համար. «Արդեն սկսվում է նոր Օլիմպիական ցիկլը և պետք է նախապատրաստվենք Օլիմպիադա-2016-ին»: 2013թ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը իր առաջին հավաքը կանցկացնի Երևանում հունվարի 13-26, ապա կմասնակցի Դանիայում և Իրանում կայանալիք միջազգային մրցաշարերին:

«Փետրվարին կմասնակցենք Աշխարհի գավաթի խաղարկությանը, ապա կուղևորվենք Թբիլիսի, որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնություն»,-հավելել է Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---