ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում քննարկել են Եվրամիության երկրների հետ Հայաստանի փոխգործակցության զարգացման եւ դրանում Նորվեգիայի դերի հնարավորությունները: Բացի այդ, քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական զարգացումների խորացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Նորվեգիայի խորհրդարանի խոսնակը հավաստել է, որ Նորվեգիան այսուհետ եւս շարունակելու է Հայաստանին ցուցաբերել հնարավոր քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական աջակցություն:
 Ուշագրավ
---