ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԻՏՎԱ27 հունիսի 2005 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հրավերով, հունիսի 29-ից հուլիսի 1-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի եւ խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի հունիսի 30-ին կայանալիք Լիտվա-Հայաստան գործարար համաժողովի բացմանը, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաեւ ՀՀ պատվիրակության անդամների առանձին հանդիպումներ իրենց լիտվացի գործընկերների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |