Աղվան Վարդանյանը ընտրություններում թեկնածու չառաջադրելու մասին. ՀՅԴ-ն երբեք ուրիշի խաղը չի խաղում![]() 26 դեկտեմբերի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն երբեք ուրիշի խաղը չի խաղում և ուրիշի գծած սցենարով չի շարժվում: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսպես է մեկնաբանում գալիք նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու ՀՅԴ որոշումը: «Նախ խնդիրը Հայաստանում ձևավորված ընտրություների բնույթն է. դրանք ստվերային են: Մարդիկ ընտրության օրը ընտրատեղամասեր են գնում, իսկ ընտրության ելքն արդեն որոշված է: Մենք, ցավոք, չկարողացանք փոխել այս իրավիճակը և չէինք կարող մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը: Ընտրություններին չմասնակցելու գլխավոր պատճառն էր նաև այն, որ այդպես էլ չձևավորվեց ընդդիմության միասնական թեկնածու: Ըստ Աղվան Վարդանյանի՝ «Դաշնակցություն»-ը չբոյկոտեց այս ընտրությունները, քանի որ դա կարող էր վարկաբեկել ընտրությունների ինստիտուտը, իսկ երկրում իշխանափոխության հասնելու միակ օրինական ճանապարհը ընտրություններն են: Բացի այդ, բոյկոտը իմաստ կունենար, եթե դա աներ ամբողջ ընդդիմադիր դաշտը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |