«Հրապարակ». Կոնգրեսում հանգել են բոյկոտի տարբերակին![]() 27 դեկտեմբերի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում երեկ քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, նիստի մասնակիցնեիը քննարկել են նախագահի ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափը: Քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որn, ըստ Լևոն Զուրաբյանի, որոշակի կոնսուլտացիաներից հետո կհրապարակվի այսօր: «Սակայն «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ Կոնգրեսում քննարկումների արդյունքում հանգել են բոյկոտի տարբերակին: Եվ եթե մինչև վաղը փոփոխություններ չլինեն, չի բացառվում, որ Կոնգրեսը հայտարարի ընտրությունները բոյկոտելու և որևէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու մասին: Քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը փորձեց պարզել, եթե ՀԱԿ-ն ընտրի բոյկոտի տարբերակը, հնարավո՞ր է իրենք էլ դուրս գան ՀԱԿ-ի կազմից և պաշտպանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Մակեյանն ասաց, որ Բագրատյանին կամ որևէ այլ թեկնածուի սատարել-չսատարելու հարցն իրենք կքննարկեն հունվարի կեսին կայանալիք իրենց կուսակցության քաղխորհրդի նիստում և հիմա որոշակի ոչինչ ասել չեն կարող: Ի դեպ, ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստին Մակեյանը, ինչպես նաև «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը չեն մասնակցել: «Ժողովրդավարական հայրենիք»-ից մասնակցել է կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, ով, Մակեյանի խոսքով, ներկայացված նախագծին հիմնականում կողմ է արտահայտվել: Սակայն երեկվա ներկայացվածը, Մակեյանի պնդմամբ, վերջնական որոշումը չի եղել: Ավարտուն տեսքով որոշումը կհրապարակվի այսօր»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |