Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Գրոնինգենի միջազգային մրցաշարում շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը![]() 27 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական Գրոնինգեն քաղաքում 1 օր հանգստանալուց հետո, վերսկսվել է միջազգային շախմատային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել իր հայրենակցի` Մհեր Հովհաննիսյանի հետ: Անդրիասյանը հավաքել է 4 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն այժմ 4,5 միավորով Ռոբին վան Կամպենն է (Հոլանդիա): Հովհաննիսյանն իր ակտիվում արդեն ունի 4 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը 3 միավորով շարունակում է զբաղեցնել 28-րդ հորիզոնականը, իսկ Մարկ Բասենչյանը 2 միավորով 67-րդ հորիզոնականում է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո: Այն մեկնարկել է դեկտեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 30-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |