Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շարունակման հետագա հնարավորությունները![]() 27 դեկտեմբերի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շարունակման հետագա հնարավորություններին, իրականացման մեխանիզմներին, ՀԲ-ից բացի, այլ դոնորների ներգրավմամբ ծրագրի ֆինանսավորման դիվերսիֆիկացիային վերաբերող և այլ հարցեր: Ներկայումս իրականացվում է ծրագրի երրորդ փուլը, որը կավարտվի 2014թ. հունիսին: Հանդիպման ընթացքում բարձրացվեց նաև զարգացման հաջորդ ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցերը և ՀԲ-ի առաջարկությունները քննարկել նաև շահագրգիռ այլ մարմինների հետ: Ի. Դրաբեկը փոխվարչապետին ներկայացրեց նաև հոկտեմբերի 24-25-ին Երևանում անցկացված «Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի արդյունքները: Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի նշանակությունը` սոցիալական ենթակառուցվածքների և տարածքների համաչափ զարգացման առումով` երկուստեք ակնկալելով նման արդյունավետ համագործակցություն առաջիկա տարիներին ևս: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |