Բակո Սահակյանը հանդիպել է 2012 թվականին հաջողություններ ունեցած մարզիկների հետ![]() 27 դեկտեմբերի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել 2012 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ: Իր ելույթում նա անդրադարձել է հանրապետության մարզական կյանքում գրանցված հաջողություններին ու հետագա անելիքներին: Բակո Սահակյանը կարևորել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը ազգային գենոֆոնդի, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, երիտասարդ սերնդի դաստիարակության, քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպման և միջազգային ասպարեզում Արցախը արժանավայել կերպով ներկայացնելու գործում: Նա շնորհավորել է բոլորի Նոր տարին և դրամական պարգևներ հանձնել 2012 թվականի արդյունքներով բարձր ցուցանիշների հասած մի խումբ մարզիկների և մարզիչների: Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |