Մերդոկ. Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը կարող է «բռնկել» արաբական աշխարհը

Մերդոկ. Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը կարող է «բռնկել» արաբական աշխարհը

PanARMENIAN.Net - Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է, որ Բեն Լադենի ոչնչացման մասին «Թիրախ թիվ մեկ» ֆիլմը կարող է «բռնկել» արաբական աշխարհը: Մերդոկը նման կարծիք է հայտնել իր թվիթերում, հայտնում է Լենտա.ռու-ն:

«Թիրախ թիվ մեկ» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է դուրս եկել դեկտեմբերի 19-ին սահմանափակ շրջանառությամբ: Մասնավորապես, ֆիլմում եզրահանգում է արվում, որ ենթադրյալ ահաբեկիչների խոշտանգումներն են օգնել տեղեկատվություն ստանալ բեն Լադենի գտնվելու վայրի մասին: Նման տեսակետից հանդես են եկել նաև մի քանի ԱՄՆ քաղաքական գործիչներ, մասնավորապես, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ու դեմոկրատ Դայան Ֆայնստինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---