Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է նախկին նախագահ Մուբարաքին տեղափոխել ռազմական հոսպիտալ

Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է նախկին նախագահ Մուբարաքին տեղափոխել ռազմական հոսպիտալ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է նախկին նախագահ Մուբարաքին տեղափոխել Կահիրեի ռազմական հոսպիտալ, հինգշաբթի օրը հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Գլխավոր դատախազը որոշում է կայացրել հատուկ բուժհանձնաժողովի խորհրդով, որը ձևավորվել էր իր իսկ կողմից` դատապարտված նախագահի առողջական վիճակը ստուգելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախկին նախագահի առողջական վիճակը վատթարացավ լոգասենյակում ընկնելուց հետո՝ նա վնասեց մի քանի ող և գլուխը: Դրանից հետո նրա իրավապաշտպանը դիմել էր երկրի գլխավոր դատախազին` խնդրելով դիտարկել նախկին նախագահին բանտից հիվանդանոց տեղափոխելու հարցը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---