ԵԽ-Ն ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԴՊՐՈՑ29 հունիսի 2005 - 09:04 AMT PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո ստեղծված Քաղաքական դասընթացների դպրոցը: Ինչպես նշել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական հարցերով Գլխավոր տնօրինության ղեկավար Կլաուս Շումանը, դպրոցի հիմնական նպատակն է լինելու խթանել նոր մտածելակերպը` քաղաքացիական եւ քաղաքական տեղեկացվածության միջոցով: Շումանի խոսքերով, Երեւանում նման դպրոցի բացումը երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի բնական արդյունք է: Եվրոպայի Խորհուրդը մտադիր է ընդլայնել նման դպրոցների ցանցը ողջ աշխարհում` քարոզելով եվրոպական արժեքներն ու սկզբունքները, ասել է Շումանը, նկատելով, որ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը թվով տանսերկուերորդն է: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը բարձր է գնահատել է դպրոցի բացման գաղափարը եւ պատրաստակություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրա կայացմանը: Նա նշել է, որ նոր սերունդներին անհրաժեշտ է քարոզել ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը, եւ Քաղաքական դասընթացների դպրոցը կարող է մեծ դեր խաղալ այդ գործում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |