«Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահական ընտրություններից հետո խիստ որոշակի քարտ-բլանշ կունենա![]() 28 դեկտեմբերի 2012 - 09:41 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ մեր աղբյուրները` նախորդ օրը տեղի ունեցած Գերագույն ժողովը բավականին բուռն է ընթացել ու տևել է նախատեսվածից ավելի երկար»,- այս մասին գրում է «Հրապարակը»: Թերթը տեղեկացնում է, որ «մինչև վերջին վայրկյանը շարքերը պնդել են, որ ընտրությունների պետք է գնալ սեփական թեկնածուով, սակայն ընկեր Հրանտի պահանջ-ելույթից հետո, որ իմաստ չունի գնալ և պարտվել, այդ 4-5 տոկոսը մեզ բան չի տալու. մասնակցելու դեպքում թերթերն ու ընդդիմությունն ասելու են` լեգիտիմացնում ենք իշխանության թեկնածուին, իսկ ընտրություններին չմասնակցելու ու չպարտվելու դեպքում ՀՅԴ-ն նոր դերակատարություն է ստանում ընդդիմադիր դաշտում, Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի վերջին որոշումից հետո դառնում է ընդհանրապես առաջնային, շարքերը լսելով` մասամբ զիջել են: Ընդ որում, ընկեր Հրանտի տեսլականը քվեարկության ժամանակ հաղթել է ընդամենը 7-8 ձայնի առավելությամբ, ստացել 48 ձայն. հիշենք, որ ՀՅԴ ԳԺ-ին մասնակցել են 80 հավատավոր ընկերներ: Ի դեպ, ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, ՀՅԴ-ի առումով նախագահական ընտրություններից հետո իսկապես բավականին հետաքրքիր պասաժի ականատեսն ենք լինելու: Ճիշտ է, ՀՅԴ-ն կոալիցիա չի մտնելու, որովհետև Սերժ Սարգսյանի հետ նրանց պայմանավորվածությունը երկաթյա է` իրենք մնում են իրենց «գծում», և այնպիսի առաջարկներ պետք է իրենց արվեն, որ, որպես ընդդիմություն, իրենք անխոցելի լինեն: Մյուս կողմից էլ, ՀՅԴ-ն չի ստանա այն ամենը, ինչ ինքը պահանջել է Սերժ Սարգսյանից` վերահսկիչ գործառույթներ` վերահսկիչ գերատեսչությունների ղեկավարմամբ, այնուհանդերձ, ՀՅԴ-ն նախագահական ընտրություններից հետո խիստ որոշակի քարտ-բլանշ կունենա շատ հարցերում և պաշտոններում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |