Ուգո Չավեսը մտադիր է հետագայում ևս ծառայել ժողովրդին՝ անկախ առողջական խնդիրներից![]() 29 դեկտեմբերի 2012 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը բուժվում է Հավանայում, նախօրեին շնորհավորել է երկրի զինված ուժերին գալիք Նոր տարվա առթիվ և հայտարարել է, որ մտադիր է հետագայում ևս ծառայել Վենեսուելայի ժողովրդին, անկախ առողջական խնդիրներից: Պետության ղեկավարը շնորհավորական ուղերձի մեջ ասել է, որ լիովին վստահում է զինված ուժերին և շնորհակալ է ժողովրդին իր առողջության համար աղոթելու համար: Վենեսուելայում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հունվարի 10-ը, երբ կայանալու է Չավեսի երդմնակալության արարողությունը: Մի շարք փորձագետների կարծիքով, Չավեսը չի հասնցի մինչ այդ վերադառնալ Կուբայից, որտեղ բուժում է անցնում: Նա տարել է արդեն չորրորդ վիրահատությունը: Չի բացառվում, որ արարողությունը կարող է հետաձգվել և նույնիսկ տեղի ունենալ Հավանայում Վենեսուելայի դեսպանատանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |