ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Լիբանանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Մահմուդ Համմուդի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ եւ միջազգային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային զանազան ատյաններում փոխշահավետ գործակցության վերաբերյալ: Փոխշփումների ակտիվացման ուղղությամբ կարեւորվեց ԱԳՆ-երի միջեւ կանոնավոր խորհրդակցությունները` նախատեսված 2000թ. կնքված համապատասխան միջգերատեսչական արձանագրությամբ: Կողմերը բարձր են գնահատել երկու ժողովուրդների ավանդական սերտ կապերը եւ բարեկամությունը: Այնուհետեւ նախարարները ներկայացրեցին իրենց մոտեցումները միջազգային մի շարք հարցերի, մասնավորապես ՄԱԿ-ի բարեփոխումների եւ մերձավորարեւելյան զարգացումների շուրջ: Վարդան Օսկանյանն ընդհանուր գծերով անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:
 Ուշագրավ
---