Սոչի-Երևան չվերթը կատարող Boeing-737 վերադարձել է օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով

Սոչի-Երևան չվերթը կատարող Boeing-737 վերադարձել է օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով

PanARMENIAN.Net - Սոչի-Երևան չվերթը կատարող Boeing-737 վերադարձել է օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով: Ինչպես հայտնել է «Դոն-Ավիա» ավիաընկերությունը, այսօր Սոչիից 07:15-ին դուրս եկած օդանավում հայտնաբերված տեխնիկական անսարքության պատճառով որոշում է կայացվել չնախատեսված վայրէջքի վերաբերյալ: Սոչիի օդանավակայանում անսարքությունը շտկվել է:

«Վթարային վայրէջքի պահին օդանավում եղել է 81 ուղևոր, այդ թվում 12 երեխա, ինչպես նաև անձնակազմի 5 անդամները: Բոլորը սպասում են չվերթի վերսկսմանը»,-ասել են ավիաընկերության մամլո ծառայությունում: Այնտեղ նշել են, որ ավիաընկերությունը որոշել է չփոխել ինքնաթիռը, ուղևորաբեռը չի բեռնաթափվել, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---