«Շիրակը» մեկամսյա հանգստից հետո վերսկսեց մարզումները

«Շիրակը» մեկամսյա հանգստից հետո վերսկսեց մարզումները

PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստները այսօր՝ մեկամսյա հանգստից հետո, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ վերսկսել են մարզումները:

Մարզմանը ներկա չեն եղել սենեգալցի կիսապաշտպան Լի Լամին Յորոն, կոտդիվուարցի պաշտպան Կադիո Բորիսը և կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Նրանք թիմին կմիանան հունվարի 12-ին:

Հունվարի 13-ից 26-ը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կմեկնարկի «Շիրակի» առաջին հավաքը:Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---