ԿԸՀ-ն ընտրագրավը չվճարած թեկնածուներին նիստի է հրավիրել![]() 8 հունվարի 2013 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի քննարկման վերաբերյալ նիստ տեղի կունենա: ԿԸՀ-ն նիստին է հրավիրել իրենց թեկնածությունն առաջադրած այն քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չեն ներկայացրել հանձնաժողով: Նիստին հրավիրվել են՝ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, Ռուբեն Լեվի Այվազյանը, Մհեր Արամայիսի Հայրապետյանը, Արամ Սերգեյի Հարությունյանը, Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը և Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը: Հիշեցնենք, որ այս թեկնածուները ԿԸՀ չեն ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |