Նախագահի թեկնածու. Պայքարը գնալու է Սերժի Հայաստանի և Րաֆֆիի Հայաստանի միջև![]() 8 հունվարի 2013 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին ՀՀ-ում ընտրական հեղափոխություն պետք է լինի, որի միջոցով Հայաստանի հասարակությունը կոտրելու է իշխող համակարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, գալիք նախագահական ընտրություններում առադրված թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը: Նա բոլորին կոչ է անում մասնակցել այս ընտրություններին: «Չմասնակցելու պատճառը չպետք է լինի այն, թե մեր նախընտրած թեկնածուն չի առաջադրվել: Կոչ եմ անում բոլորին՝ քաղաքացիներին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, նույնիսկ ՀՀԿ-ի չկողմնորոշված հատվածին, ակտվիսիտներին և այլն, մասնակցել այս ընտրություններին խղճի մտոք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա գորշող նախագահին կոչ արեց լուրջ վերաբերել իր ուղարկած նամակին: «Այս տասը օրվա ընթացքում մեր դպրոցներից, համալսարաններից և այլ վայրերից պետք է հանել կուսակցությության նշանները, գրասենյակները: Եթե դա տեղի չունենա, մենք կմտնենք ի սկզբանե կեղծված ընտրական գործընթաց: Նա պետք է լուծի այս շահերի բախման հարցը կամ հանի իր թեկնածությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը անգամ այդ դեպքում չի պատրաստվում նահանջել: «Անգամ եթե մտնենք կեղծված, հակասահմանադրական ընտրապայքար, եթե հայ ժողովուրդը մասնակցի և չնստի տանը, կունենանք առաջին դե յուրե հաղթանակը: Սա լինելու է պայքար երկու Հայաստանների միջև՝ գործող՝ դե ֆակտո և ապագա՝ դե յուրե»,- նկատեց նախագահի թեկնածուն: Նա նշեց, որ հիմնական պայքարը գնալու է իր և գործող նախագահի միջև: «Պայքարը գնալու է Սերժի Հայաստանի և Րաֆֆիի Հայաստանի միջև»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |