Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հանդես են գալու Վեյկ Ան Զեեի մրցաշարում

Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հանդես են գալու Վեյկ Ան Զեեի մրցաշարում

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը հունվարի 11-27-ը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մասնակցելու է «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր` A, մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաոն (Չինաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Իվան Սոկոլովը (Հոլանդիա), Էրվին Լ’Ամին (Հոլանդիա) և Հոու Յիֆանը (Չինաստան):

Այդ նույն օրերին Սերգեյ Մովսիսյանը կխաղա փառատոնի B մրցաշարում: Նա մրցելու է Արկադի Նայդիչի (Գերմանիա), Ռոմեն Էդուարի (Ֆրանսիա), Նի Խուայի (Չինաստան), Պրեդրագ Նիկոլիչի (Բոսնիա և Հերցեգովինա),Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան), Դանիլ Դուբովի (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտի (Հունգարիա), Նիլս Գրանդելիուսի (Շվեդիա), Ալեքսանդր Իպատովի (Թուրքիա), Սերգեյ Տիվյակովի, Յան Սմեյթսի, Յան Թիմմանի, Ռոբին վան Կամպենի (Հոլանդիա) հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---