Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը, հնարավոր է, սկսի թռիչքները

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը, հնարավոր է, սկսի թռիչքները

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավականը շուտով կգործարկվի: Մի քանի մանր տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք լուծման փուլում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Օդանավակայանի բացման ժամկետներ Դավիթ Բաբայանը չնշեց, սակայն տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի մոտ ժամանակներս օդանավակայանը բացվի: «Կլինի դա մեկ ամիս, թե մի քիչ ավելի շուտ կամ ուշ՝ էական չէ»,- ասաց նա:

Նշենք, որ Արցախի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը մեկ ամսվա ընթացքում կիրականացնի առաջին չվերթը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---