Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքն ապահովում է պետական համակարգի թափանցիկությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցած 4 տարիների ընթացքում 1380 քաղաքացու աջակցել է պետական մարմիններից տեղեկատվություն ստանալ եւ վերականգնել տեղեկություն ստանալու խախտված իրավունքը: «Ի տարբերություն Ադրբեջանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւելյան Եւվրոպայի շատ երկրների, Հայաստանում 2003թ.-ից գործում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որի կիրառման դեպքում կապահովվի պետական կառավարման համակարգի թափանցիկությունը, եւ իրական հնարավորություններ կստեղծվեն քաղաքացիական հասարակության ձեւավորման համար»,- PanARMENIAN.Net ի լրագրողին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը: Թեեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը գործում է 2003 թվականից, սակայն թե քաղաքացիները` ներառյալ լրագրողները, թե պետական պաշտոնյաները մասամբ են ծանոթ օրենքին, ինչի պատճառով օրենքն ամբողջությամբ չի կիրառվում: Ներկայումս բոլոր մարզերում Կենտրոնի իրավաբանները քաղաքացիներին ապահովում են իրավաբանական խորհրդատվությամբ` ինչպես օգտագործել օրենքը, օգնում են դիմել պետական մարմիններ եւ ստանալ իրենց հետաքրքրող կամ իրենց համար կարեւոր տեղեկություններ, բողոքարկում են պաշտոնյաների անօրինական մերժումները, անհրաժեշտության դեպքում` նաեւ դատական կարգով: Միայն 2005թ. մայիս-հունիս ամսիներին կենտրոն է դիմել 157 քաղաքացի: Ավելացնենք, որ Հայաստանի ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ինֆորմացիայի Ազատության պաշտպանության միջազգային ցանցի հիմնադիր անդամ է, որի կազմում ընդգրկված է 52 կազմակերպություն, 30 երկրից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---