ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿԱՄՈՒՐՋ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ն. Բերրիին խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 1993թ. հիմք դրված հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումից, մասնավորապես, խորհրդարանների նախագահների տեղի ունեցած փոխադարձ այցելություններից, ստեղծված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերից: Կողմերը քննարկել են գործնական կապերն առավել ամրապնդելու եւ առաջիկայում փոխայցելություններն ակտիվացնելու հետ կապված հարցեր: Այդ առումով Նաբիհ Բերրին կարեւորել է Լիբանանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորների դերը` ավելացնելով, որ Լիբանանի ազդեցիկ հայ համայնքը կապող կամուրջ է երկու երկրների միջեւ: Նշենք, որ 2005թվականին Լիբանանում խորհրդարանական վերջին ընտրություններում պատգամավորական մանդատ են ստացել հայ համայնքի վեց պատվիրակներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---