ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ Ա-ԻՆ 1 հուլիսի 2005 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են հայ ժողովրդին հուզող մի շարք հարցեր, որոնք առնչվում են, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ Հայաստանի զարգացման հեռանկարներին: Վ. Օսկանյանը Արամ Ա-ին իրազեկել է Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակի, հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի մասին: Այսօր էլ նախատեսված է Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութի «Հայկազյան» համալսարանի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Հուլիսի երկուսին նախատեսված են ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ այցելություն հայաբնակ Այնճար ավան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |