ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆԱՏՕ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ 2 հուլիսի 2005 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Եթե մոտ մեկ տարի առաջ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետների կատարած սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը բացասաբար է վերաբերում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը, ապա այսօր պատկերը փոխվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետներիը: Կենտրոնի` վերջերս անկացրած հարցման արդյունքում, որին մասնակցել է 40 փորձագետ ու 1500 շարքային քաղաքացի` Հայաստանի ամբողջ տարածքում, ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ են արտահայտվել հարցվածների գրեթե 35 տոկոսը, դեմ` 33,4 տոկոսը: Ինչպես նշել են Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետները, զարմանալի չէ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ են արտահայտվում փորձագետները, սակայն հանրային կարծիքի նման փոփոխությունը, իրոք, ուշադրության արժանի է: Հարցմանը մասնակիցների 60 տոկոսը գտնում է, որ այլ երկրների կողմից Հայաստանի վրա ներազդելու հիմնական գործոնը Լեռային Ղարաբաղի հակամարտությունն է, երկրորդ տեղում «ոչ օրինական իշխանությունները» տարբերակն է: Կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանի վերլուծությամբ` եթե 90-ականների կեսերին ղարաբաղյան եւ ընդհանրապես տարածաշրջանային բոլոր հակամարտությունների կարգավորումը հրատապ էր համարվում նավթային ուղիների համար ճանապարհ հարթելու առումով, ապա հիմա, երբ այդ ճանապարհների խնդիրը լուծված է, հակամարտությունների լուծումը դիտարկվում է «ռուսական ազդեցության նվազեցման համատեքստում»: «Եթե կարգավորվեն այդ կոնֆլիկտները, ապա կավարտվի այսպես կոչված «մեծ խաղը», որի արդյունքներից մեկը պետք է լինի այն, որ մրցակից ուժերից մեկը պետք է դուրս մղվի տարածաշրջանից», - նկատել է Սաֆարյանը: Ավելին, փորձագետների խոսքերով` Միացյալ Նահանգները Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը փոխանցում է Եվրամիությանը` ներառելով այն եվրոպականացման գործընթացի համատեքստում: «Եվրոպական օրակարգում արդեն իսկ հիմքեր են նախատեսվում այդ խնդիրը եւս եվրոպականացման համատեքստ տեղափոխելու եւ կոնֆլիկտը կառավարման էտապից դեպի լուծման փուլ տեղափոխելու առումով», - ասել է Սաֆարյանը: Այն հարցին, թե ո՞ր երկրի ազդեցությունն է ամենամեծը հարավկովկասյան երկրներում, հարցվածների մեծամասնության կարծիքով, Ադրբեջանում եւ հատկապես Վրաստանում միանշանակ առաջատար դիրքում է ԱՄՆ-ը, իսկ Հայաստանում` Ռուսաստանը: «Հայաստանը շրջանցող Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղն իր հետ կբերի Թուրքիա - Վրաստան - Ադրբեջան դաշինքի խորացում եւ Հայաստանի մեկուսացում», - կարծում է փորձագետների 65 եւ բնակչության 48 տոկոսը: Այն հարցին, թե ինչու է նպատակահարմար, որ Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, բնակչության շրջանում ամենատարածված տեսակետը հետեւյալն է. ՆԱՏՕ-ն անվտանություն ապահովող ամենաարդյունավետ կառույցն է: Երկրորդ տարածված պատասխանը հետեւյալն է. նպատակահարմար է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը լինեն անվտանգության միասնական համակարգում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |