Քաղաքագետ.Հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել ու հեռացնել գործող իշխանություններին![]() 9 հունվարի 2013 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական դաշտի ներկայիս վիճակը բնական է, քանի որ խորհրդարանական ուժերը իմաստ չտեսան ու չմասնակցեցին ընտրություններին` հայտարարելով, որ ազատ մեխանիզմ չկա: Իրականում պատճառները շատ ավելի խորքային են: Այսպես է մտածում քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ նշված ազատ ընտրությունների մեխանիզմների բացակայությունը նորություն չէ, բայց քաղաքական ուժերը շարունակում էին գործել` իրար կամ իշխանություննեի հետ ստվերային պայմանավորվածություններով: «Այս գործընթացի տեր-տիրականը գործող իշխանություններն են: Այս խաղի կանոնները նրանք են դրել սեղանին` ակնկալելով, որ կմնան միակ ուժը: Հասարակությունը մնաց մեն-մենակ իշխանությունների հետ», - ասաց Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով` նման իրավիճակում արդեն հայտնված այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել, միջոց գտնել ու արմատավորել ազատ ընտրությունների համակարգը` հեռացնելով գործող իշխանություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |