Բրահիմի. Սիրիական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այս տարի

Բրահիմի. Սիրիական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այս տարի

PanARMENIAN.Net - ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այս տարի, հակառակ դեպքում Սիրիան կարող է դադարել գոյություն ունենալ, հայտնում է BBC-ին:

Ըստ Բրահիմիի, նախագահ Ասադի ուղերձը ժողովրդին, որտեղ նա մեղադրեց «դավադիրներին ու ահաբեկիչներին», «կորցված հնարավորություն էր»:

Բրահիմին հայտարարել է, որ դեռ առաջընթաց չի տեսնում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցություններում: Նա հաստատել է, որ Ասադն ասել է իրեն, որ մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2014 թվականին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---