Ադրբեջանցի զինվորը, ծեծի ենթարկվելով, մահացել է. Մայրը ապացույցներ է ներկայացրել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Աբշերոնյան շրջանից զինծառայության զորակոչված զինվոր Ջեյհուն Գումբատովը հունվարի 8-ին մահացել է Դաշկեստանի զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, զինվորի մայրը «Ազադլիղ» պարբերականին հաղորդել է, որ զորամասում իր որդին մահվան հասնելու աստիճանի ծեծի է ենթարկվել: Զոհվածի հարազատները պարբերականին լուսանկարներ են տրամադրել, որոնք արվել են դիահերձարանում: Ինչպես երևում է լուսանկարներում և տեսանյութում, հանգուցյալի վրա լուրջ վնասվածքներ կան: 1994թ ծնված Ջեյհուն Գումբատովն ընդամենը 3 ամսվա զինծառայող էր: Նա մեծացել է առանց հոր՝ մոր խնամակալության ներքո: Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն, Դաշկեստանի զորամասի զինծառայող Ջեյհուն Գումբատովի մահվան փաստի առնչությամբ Հանրապետական ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |