Պետդեպարտամենտի ներկայացուցիչ. ԱՄՆ-ն հետագայում ևս համագործակցելու է Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցում![]() 10 հունվարի 2013 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ԱՄՆ երկարաժամկետ գործընկերն է մի շարք հարցերում և Վաշինգտոնը մտադիր է հետագայում ևս առավելագույնս համագործակցել Մոսկվայի հետ ինչպես երկկողմ, տարածաշրջանային հարցերում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այնպես էլ ավելի գլոբալ` Իրան, Աֆղանստան, Սիրիա: Այս մասին մամուլի ճեպազրույցի ընթացքում ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Սակայն մենք նաև առավելագույնս անկեղծ ենք լինելու այն հարցերի առնչությամբ, որոնք մեզ մոտ տարաձայնություններ են առաջացնում, ինչպիսիք են, օրինակ, մարդու իրավունքները, Ռուսաստանում ժողովրդավարության մակարդակը, երեխաների որդեգրման հարցը, սիրիական հակամարտությունը: Այսպիսով, պատրաստվում ենք հետագայում ևս շարժվել Ռուսաստանի հետ համագործակցելու ուղիով»,-հայտարարել է Նուլանդը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |