Դերենիկ Դումանյան. Հայաստանում մարդու ներքին օրգանների վաճառք չկա

Դերենիկ Դումանյան. Հայաստանում մարդու ներքին օրգանների վաճառք չկա

PanARMENIAN.Net - «Հայաստանում մարդու ներքին օրգանների վաճառք չկա և չի էլ կարող լինել»,-հունվարի 10-ին Երևանում լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:ծ

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ պրոֆեսոր Գեորգի Օկոևը սպառիչ պատասխան է տվել այս հարցին: «Ավելին, այս հարցը օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում էր: Ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասել է նա:

«Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնությանն է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը, խնդրելով բարձրաձայնել ցավալի միջադեպը, որը տեղի է ունեցել նրա կնոջ հետ:

Խոսքն այն մասին է, որ իբր Հայաստանում գործում է մաֆիա, որը զբաղվում է մարդու օրգանների վաճառքով: Մարդկային օրգանների վաճառքի մեջ մեղադրվում էր Մարգարյանի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Օկոևը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---