Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ Է 6 հուլիսի 2005 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Հորմոզգան նահանգի նահանգապետ Էբրահիմ Դերազմիսուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ նախագահը ողջունել է Հայաստանի Արարատի մարզի եւ Իրանի Հորմոզգան նահանգի միջեւ համագործակցություն հաստատելու նախաձեռնությունը նշելով, որ միջմարզային գործընկերությունը փոխհարաբերությունների ընդլայնման փորձված ու արդյունավետ միջոց է: Անդրադառնալով Իրանում անցակցված նախագահական ընտրություններին` Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ մինչ օրս ծավալված հայ-իրանական ակտիվ շփումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակեն գործել նաեւ Իրանի նորընտիր նախագահի պաշտոնավարման օրոք: Իր հերթին Է.Դերազմիսուն նախագահ Քոչարյանին է փոխանցել Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի ողջույնները եւ նշել, որ նորընտիր նախագահ Ահմադինեժադը մտադիր է շարունակել իր նախորդի քաղաքականությունը հատկապես հարեւան պետությունների հետ փոխհարաբերություններում:Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |