Սարկոզիին կասկածում են հետաքննության գաղտնիությունը խախտելու մեջ![]() 10 հունվարի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Նիկոլյա Սարկոզին հետաքննության տակ է 2011-ին հետաքննության գաղտնիությունը խախտելու կասկածով, երբ նրա աշխատակազմը հայտարարել էր, որ նախագահի անունը չի շրջանառվում պակիստանյան Կարաչի քաղաքում ահաբեկչության մասին գործի նյութերում, հինգշաբթի օրը հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակաությունը: Ֆրանսիական արդարադատությունն արդեն 10 տարի հետաքննում է Կարաչիում 2002-ին տեղի ունեցած ահաբեկչության հանգամանքները, որի զոհ են դարձել 11 ֆրանսիացի ինժեներներ: Քննիչների կարծիքով, պայթյունը կարող էր տեղի ունենալ Ֆրանսիայի կողմից պակիստանյան կողմին փողերի «ետվճարը» դադարեցնելու պատճառով, որի մասին իբր պայմանավորվել էին Իսլամաբադի կողմից երեք ֆրանսիական սուզանավեր պատվիրելու ժամանակ: Պարզվել է, որ այդ գումարների մի մասը կարող էր վերադառնալ Ֆրանսիա 1995-ին նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Հետաքննությունը կասկածում է, որ Սարկոզին կարող էր լինել այդ մեխանիզմի կազմակերպիչներից մեկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |