ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾԱՑՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ 6 հուլիսի 2005 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանը երեւանում հանդիպել է Իրանի Հորմոզգան նահանգի նահանգապետ Էբրահիմ Դերազմիսուին, տեղեկացնում է Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Արտաշես Թումանյանը նշել է, որ արդյունաբերական մեծ ներուժ եւ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող Հորմոզգան նահանգի հետ կապերի հաստատումը կխթանի հայկական գործարար շրջանակների ակտիվությունը Իրանում: Նրա խոսքերով` հայկական կողմը նաեւ ակնկալում է Հայաստանում իրանական կապիտալի ներկայության մեծացում: Ա. Թումանյանը գոհունակություն է հայտնել, որ այս նահանգի հետ շփումներ ունեցող հայ գործարարները դժգոհություններ չունեն տեղի միջավայրից, ինչը գործակցության ընդլայնման լավ նախապայման է: Նա նաեւ կարեւորել է հայ եւ իրանցի գործարարների միջեւ տեղեկատվության փոխանակումը` հիշեցնելով, որ երկու երկրների գործարար միջավայրերում կան դեռեւս չօգտագործված բազմաթիվ հնարավորություններ: Իր հերթին, նահանգապետը նշել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են իրանցի խոշոր գործարարներ, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում եւ այցի ընթացում կհստակեցնեն իրենց ծրագրերը: Նա հրավիրել է հայ գործարարներին այցելել Հորմոզգան եւ տեղում ծանոթանալ ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների պայմաններին ու հնարավորություններին:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |