Facebook-ի առաջին դիզայները երկրորդ անգամ հեռացել է աշխատանքից![]() 10 հունվարի 2013 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցի առաջին դիզայներ Ահարոն Սիթիգը հեռացել է ընկերությունից: Այդ մասին հունվարի 9-ին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ մեջբերելով Facebook-ի ներկայացուցիչներին: Սիթիգը եղել է Facebook-ի առաջին աշխատակիցներից մեկը, ում 2005-ին աշխատանքի է ընդունել այդ ժամանակ սոցցանցի նախագահ Շոն Փարքերը: Դիզայների ղեկավարությամբ, մասնավորապես, ստեղծվել է «Հավանել» կոճակը և մարդկանց լուսանկարների վրա նշելու գործառույթը: Սիթիգը Facebook-ից հեռացել է 2010-ին, բայց 2011-ի փետրվարին վերադարձել է սոցցանց և զբաղեցրել դիզայնի բաժնի ղեկավարի պաշտոնը: Հրատարակությունը նշում է, որ Սիթիգը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մտերիմ ընկերն է, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |