Հայրիկյանը Ադիբեկյանի հարցումների մասին. Նա փորձում է իշխանահաճո քայլեր ձեռնարկել11 հունվարի 2013 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Շատ անհատներ հասարակությանն ու իշխանություններին այսօր մատուցում են արջի ծառայություններ, այդպիսի ծառայություն փորձում են մատուցել ոչ միայն իշխանությունների կողմից առաջ եկած թեկնածուները, այլև հասարակական կարծիք ձևավորող ու նման ծառայությունների հետ առնչվող անձինք։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Ես Ադիբեկյանին լավ ճանաչում ու հարգում եմ։ Նա քաղաքական հարցումներ անցկացնելիս պետք է առաջնորդվի գիտական մոտեցումներով։ Ժողովրդավարական որևէ այլ երկրում ինչ-որ թեկնածու չի կարող 40%-ից ավելի ձայն ունենալ։ Եթե տվյալ թեկնածուն ունի 70% ձայն, դա արդեն ծանր հարված է պետության համար»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ գործող նախագահն ունի մոտավորապես 32% ձայն։ «Հետաքրքիր է, մեր հարգարժան սոցիոլոգը հաշվի առե՞լ է այս հանգամանքը»,- հարցեց ԱԻՄ առաջնորդը: Նա նաև նշեց, որ Ադիբեկյանը փորձում է իշխանահաճո քայլեր ձեռնարկել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |