Ֆոտոմրցույթ՝ բանակային թեմայով![]() 11 հունվարի 2013 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին ընդառաջ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է լուսանկարների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես լրատվական դաշտում գործող ֆոտոլրագրողները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները: Մրցույթին սահմանվել է մրցանակաբաշխության 2 անվանակարգ` «Խաղաղության զինվորը» և «Ես եմ իմ երկրի զինվորը»: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները կստանան մրցանակներ և համապատասխան գումար: Յուրաքանչյուր անձի կողմից ընդունվում է մեկական լուսանկար յուրաքանչյուր անվանակարգում: Լուսանկարները պետք է լինեն անվանակարգերի թեմատիկ շրջանակներում: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2013թ. հունվարի 20-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |