Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կմասնակցեն Աշխարհի գավաթ-2013-ին

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը կմասնակցեն Աշխարհի գավաթ-2013-ին

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ կայքում զետեղվել է այն խաղացողների դեռևս ոչ ամբողջական ցուցակը, որոնք իրավունք ունեն մասնակցելու Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթին: 2012-ի մարտից մինչև 2013 հունվարը միջին վարկանիշով լավագույն 18 շախմատիստների թվում է նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն նաև 2011թ. Աշխարհի գավաթի կիսաեզրափակչի մասնակիցներ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա):

Խաղարկությանը մասնակցելու իրավունք է ստացել ևս մեկ հայ գրոսմայստեր՝ Վլադիմիր Հակոբյանը: Ընդհանուր առմամբ Աշխարհի գավաթին կմասնակցեն 128 շախմատիստներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---