Եղիսաբեթ II շքանշան է շնորհել կանադահայ համայնքի հոգևոր առաջնորդին![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի օրը, Կանադայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին շնորհվեց Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդե հոբելյանական շքանշանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Կանադայի Առաջնորդարանի մամուլի դիվանից: «Մենք ուրախ ենք, որ մեր հոգևոր Առաջնորդն այսպիսի հեղինակավոր գնահատականի արժանացավ», - ասաց ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի տնօրեն Շահե Թանաշյան: Շքանշանը Բագրատ սրբազանին հանձնեցին խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսն ու Առաջնորդարանի պետական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ սարկավագ Արսլանյանը: Շքանշանը շնորհվեց սրբազանի նվիրյալ ծառայության և համայնքի ու համականադական հասարակության կյանքում ունեցած մեծ ավանդի համար: «Այս շքանշանն ընդունում եմ ամբողջ կանադահայության անունից ու նվիրում եմ իմ ժողովրդին, ով մեծ վաստակ ունի այս երկրի կյանքում՝ նպաստելով ավելի պայծառ և առողջ հասարակության ստեղծման գործին», - իր շնորհակալական խոսքում նշեց Բագրատ սրբազանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |