ՊՆ-ում ԵԱՀԿ դիտորդների հետ քննարկվել են ընտրություններին զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր![]() 12 հունվարի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ ընթացակարգային բնույթի, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման մասնակիցներին անդրադարձել են ՀՀ սահմանամերձ շրջաններում դիրտարկում անցկացնելիս Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում դիտորդների ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրներին: Քննարկվել են նախնական համաձայնեցմամբ դիտորդական խմբերին զորամասեր այցելելու և զինծառայողների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռնելու հարցերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |