Ստեփան Ոսկանյան. Չախալյանի ազատ արձակման հարցը հնարավոր է` լուծվի դատական ճանապարհով

Ստեփան Ոսկանյան. Չախալյանի ազատ արձակման հարցը հնարավոր է` լուծվի դատական ճանապարհով

PanARMENIAN.Net - Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքը տարածվում է նաև այն հոդվածների վրա, որով դատապարտվել է ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Եվս մեկ անգամ պարզաբանելով Չախալյանի ազատ արձակման մասին լուրը՝ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ստեփան Ոսկանյանը:Նա տեղեկացրեց, որ մեկ այլ խնդիր է առաջացել, որը կապված է ներկայացված ցուցակների հետ.«Այդ ցուցակներից հանվել է Վահագնի անունը, ինչը նշանակում է, որ հարցը պիտի լուծվի դատական ճանապարհով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն: Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---