Չեխիայում ավարտվել են երկրի ղեկավարի առաջին ուղղակի համազգային ընտրությունները

Չեխիայում ավարտվել են երկրի ղեկավարի առաջին ուղղակի համազգային ընտրությունները

PanARMENIAN.Net - Չեխիայում հունվարի 12-ին ավարտվել են երկրի ղեկավար առաջին ուղղակի համազգային ընտրությունները: «Նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն, Չեխիայում ընտրություններն անցկացվում են երկու օր ընտրողների հարմարության համար՝ ուրբաթ և շաբաթ օրերին: Չեխիայում ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը: Ընտրություններին մասնակցում են 9 թեկնածու՝ Միլոշ Զեման, Յան Ֆիշեր, Վլադիմիր Ֆրանց, Կարել Շվարցենբերգ, Յիրժի Դինստբիր, Պշեմիսլ Սոբոտկա, Յանա Բոբոշիկովա, Տանա Ֆիշերովա և Զուզանա Ռոյտովա:

Չեխիայի նոր նախագահն առաջին անգամ ընտրվում է երկրի բոլոր քաղաքացիների կողմից հազմազգային քվեարկության ընթացքում: Ավելի վաղ երկրի ղեկավարն ընտրվում էր խորհրդարանի երկու պալատների ընդհանուր ժողովում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---