ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱԶԴԵԼ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՐՈՇՄԱՆ ՎՐԱ11 հուլիսի 2005 - 09:06 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի կարծիքով Հայաստանի հետ տրանսպորտային միջանցքների համատեղ օգտագործման մասին պաշտոնական Բաքվի առաջարկը ուղղված է ընտրողներին եւ արտաքին աշխարհին: Այդ մասին հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը մոսկովյան «Վրեմյա Նովոստեյ» թերթում այսօր հրապարակված հոդվածում: «Ադրբեջանում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, եւ նախընտրական հաշվարկներն արդեն ազդում են բանակցային գործընթացում Բաքվի մարտավարության վրա», հայտարարել է Կազիմիրովը: Նրա կարծիքով, «հայերը, որոնց դեռւես չի ճնշում ընտրությունների գործոնը, դրական, սակայն ավելի զուսպ են գնահատում երկխոսության ընթացքը»: Ինչպես նշել է Վ.Կազիմիրովը, չնայած ռազմատենչ հայտարարություններին եւ գլխավոր հարցերում դիրքորոշումների կոշտությանը, Ադրբեջանը սկսել է նույնիսկ խոսել վստահության միջոցների մասին, որոնց մասին մինչ այդ լսել անգամ չէր ցանկանում: Մասնավորապես, նա հիշատակել է Բաքվի առաջարկությունը` Աղդամից Նախիջեւան ավտոմայրուղին հայերի հետ համատեղ վերահսկելու վերաբերյալ: «Հաղորդակցությունների խնդիրը հակամարտության գոտում կարեւոր է, սակայն այն լուծման բանալին չէ: Բաքուն ցանկանում է գոնե մասամբ վերահսկել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը: Չ՞է որ Ադրբեջանն արդեն ավելի քան 17 տարի է, ինչ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ամբողջական շրջափակում, ընդ որում շրջափակման մեջ ներգրավելով նաեւ այլ երկրեր», - հիշեցրել է Վ.Կազիմիրովը: Նա նաեւ նշել է, որ «տարաձայնությունների կենտրոնում մնում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ 11-12 տարի առաջ ռազմական գործողություններում հայերի կողմից գրավված շրջանների ազատագրումը», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |